Երևանի Գիշերներում

Երևանի Գիշերներում (Ռուբեն Հախվերդյան)

[embedplusvideo height=”442″ width=”550″ editlink=”http://bit.ly/1I2wT3I” standard=”http://www.youtube.com/v/2QaMS2dF9UE?fs=1″ vars=”ytid=2QaMS2dF9UE&width=550&height=442&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep8482″ /]

Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում,
Ու հեռավոր արվարձանում
Արծաթե հետքն է իր թողնում:

Երբ միայնակ եմ ես լինում,
Քայլերն այստեղ են ինձ բերում,
ՈՒ հուշերիս լքված այգում
Ես անցյալիս եմ հանդիպում:

Իմ հուշերի անհատակ ջրհորում
Քո խենթացնող կիսադեմքն է լողում,
Ես խեղդվեցի էս կեղտոտ քաղաքում,
Ուր չկա ազատում:

Իմ հուշերի անհատակ ջրհորում
Դու իմ անունն ես տալիս, ու կանչում,
Ես խեղդվեցի էս կեղտոտ քաղաքում
Ուր չկա փրկություն:

Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ու՞մ ես թողել,
Դու ինձ ու՞մ ես թողել,
Ինձ թողել, հեռացել:

—–

Ասա դու ո՞վ ես, ո՞րտեղից,
Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում:
Ես հեռացել եմ ինձանից,
Եւ ինձ արդեն չեմ ճանաչում:

Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ,
Ի՞նչ ես փնտրում այս կողմերում:
Ես իմ երազն եմ կորցրել
Երևանի գիշերներում:

Քո հանգուցյալ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում,
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում:

Քո բոլշեվիկ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ ճռճռում,
Գինու կիսատ շշերի արանքում
Հավերժ սեր խոստանում:

Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ու՞մ ես թողել,
Դու ինձ ու՞մ ես թողել,
Ինձ թողել, հեռացել:

—–

Ես լուսնոտի պես արթնացել,
Ու տանիքներն եմ բարձրանում,
Ես իմ անցյալն եմ կորցրել
Երևանի գիշերներում:

Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվոմ,
Ու իմ կարմիր երգի վրա
Արծաթե հետքն է իր թողնում:

Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգին,
Մի օր փակվեց սենյակի դուռը հին,
Երբ կոտրվեց տատիկի հայելին:

Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգին,
Մի օր փակվեց սենյակի դուռը հին,
Երբ կոտրվեց հայելին:

Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ու՞մ ես թողել,
Դու ինձ ու՞մ ես թողել,
Ինձ թողել, հեռացել: