|
Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը Որոնք, արդեն քանի՜ տարի, Ինձ ամենից ամուր գրկում, Սակայն երբեք չեն... բանտարկում. Ինձ աշխարհի տերը անում, Սակայն երբեք չեն տիրանում. Օղակի պես շուրջս պրկվում, Բայց չե՜ն խեղդում, այլ` լոկ փրկո՜ւմ, Ինչպես փրկում են խեղդվողին... Քո ձեռքերը,- Նո՜ւրբ, Ասողի՜կ, ՈՒ երգեցի՜կ, Որոնց ափում, Ես` չո՜ր խեցի, Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում... Ես սիրում եմ քո ձեռքերը... "Մարգարիտ եմ քիչ-քիչ դառնում..."- Իսկ Մարգարիտն այս աշխարհում Ինչքան էլ թա՜նկ լինի, անգին, Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜,- Երբեք պիտի չխնայե՜ս Եվ... միշտ... կրցքիդ վրա պահես,- Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու, (Քո սիրուց ու կրծքից հեռու), Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ,- Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն...
Իմ սիրելի՜, Իմ ասողի՜կ, Իմ գեղեցի՜կ...
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,- Այստեղ ամեն գագաթ ու ձոր, Արձագանք է տալիս հզոր Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում...
Թե բարի են խոսքերը քո, Հայոց լեռներն ակնածանքով Կխոնարվե՜ն քո դեմ լռին` Բաշը քսած քո ձեռքերին:
Իսկ թե չար են` լեռները մեր, Հրաբխի բներն անմեռ, Որ լռել են, բայց չեն հանգել, Քեզ լավայով կարձագանքեն, Որ լեռներ է քշում-տանում...
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում...
Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,- Նե՜ղ են ճամփեքը լեռնական, Երկու հոգու տեղ չեն անում, Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ. Թե բարեկամ ես ու ընկեր, Ա՜նց կկենաք իրար գրկած, Թե դավով ես այստեղ ընկել, Կգլորվես ժայռերից ցած. Ո՞վ եղավ քո գալու վկան, Գնալըդ ո՞վ է իմանում...
Նեղ են ճամփեքը լեռնական,
Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում: Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,-
Մենք գահ ու թագ չենք ունեցել, Եվ... արքա է ամեն մի հայ, Զորք ու բանակ չենք ունեցել, Եվ... սպա է ամեն մի հայ.
Ամեն մի հայ` լեռան մի ծերպ, Ամեն մի հայ` ուրույն մի կերպ, Ամեն մի հայ` մի Հայաստան Բաժան-բաժան, Անմիաբան, Զատվա՜ծ, հատվա՜ծ, Եվ սակայն` մի` Երբ սպառնում է թշնամին Մեր դարավոր անմահ երթին Եվ այս ժայռին թառած բերդին, Որ Հայրենիք ենք անվանում...
Զգո՜ւյշ գորցիր Հայաստանում: |