|
Ներսես Շնորհալի
ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ
* * *
Ծնվում է ու մեծանում, Հենց նույն օրն էլ` մահանում, Հետո նորից կյանք առած Պայծառ շորեր է հագնում:
(ևրԱ)
* * *
Ամբողջ օրը տանը մնում, Բեհեզ բարձի վրա քնում, Հենց որ մուկ է տեսնում հանկարծ, Բազեի պես որս է անում:
(ուտաԿ)
* * *
Հողն է մտնում, մահանում, Հետո նորից կյանք առնում, Աչքը հառած երկնքին, Տարածվում է, շատանում:
(ներոՑ)
* * *
Չորս ոտք ունի, բայց շուն չի, Զու է ածում, թռչուն չի, Խոտ է ուտում կովի պես, Պատյան ունի, բայց տուն չի:
(աիրԿ)
* * *
Տուն է սպիտակ, լայնատարած, Սև հավիկներ մեջը թառած, Խոսում են ու զրույց անում՝ Մարդու նման լեզու առած:
(քրիԳ)
* * *
Ամբողջ օրը քուն չունի, Լայն դաշտերում տուն չունի, Ծաղկից ծաղիկ է թռչում, Փեթակ ունի, բուն չունի:
(ուղեՄ)
* * *
Արքա չունեն, սակայն արագ Կազմում են մեծ, ահեղ բանակ, Հենց մտնում են արտը հասած՝ Բերքն են հնձում առանց դանակ:
(խերոՄ)
* * *
Գիշերով է նա լույս տալիս, Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս, Կիսվում է նախ և նորանում, Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:
(նիսուԼ)
* * *
Տեսա իմ հոգու հոգին Հողում թաղվեց, մահացավ, Շատ չարչարվեց ու կրկին Ծիլ արձակեց, բարձրացավ,
Սրի բերան նա ընկավ, Քարով ճզմվեց, փշրվեց, Հետո բոցում այրվեց, Նոր կյանք առած՝ ետ եկավ:
(ներոՑ)
* * *
Հսկայական փռում թխած Մի գաթա կա սիրուն, գլոր, Թխողն ինչքան ծայրից պոկում, Նորից է նա դառնում կլոր:
(նիսուԼ)
* * *
Նա որսորդ է չար ու անգութ, Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ, Ժանիքը սուր, ագին բարակ, Եվ աչքերն են մի-մի ճրագ:
(զավոՀ)
* * *
Ճարտարագետ և իմաստուն, Ծաղկի փոշուց շինում է տուն, Լեզուն՝ քաղցր, ինքը բարի, Չունի դադար, հանգիստ ու քուն:
(ուղեՄ)
* * *
Մի օձ կա մեծ, գույնը կապույտ, Հա գնում է պտույտ-պտույտ, Նրանով են սնվում անվերջ Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:
(տեԳ)
* * *
Մանուկն եկավ՝ պայծառ, անգին, Կանաչ շորեր ունի հագին, Թողեց հետքեր նա ամենուր, Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:
(նուրաԳ)
* * *
Մի տախտակ կա քառանկյուն, Առանց դրա չկա տուն, Մինչև ամուր չփակես Դու չես մտնի հանգիստ քուն:
(ռուԴ)
* * *
Նա ապրում է շարժուն տան մեջ, Ծտի նման խայտում անվերջ, Առավոտից մինչ իրիկուն Չունի հանգիստ ու չունի քուն:
(կուՁ)
* * *
Երեկ տեսա մի քարավան Ճամփա ելած՝ գնում էր Վան, Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին Մի-մի հատիկ առած մեջքին:
(նույջրՄ)
* * *
Մի թռչուն կա շատ իմաստուն, Բարեկամ է նա միշտ մարդուն, Աղմկում է, ձայնեղ կանչում, Երբ որ գող է մտնում իր տուն:
(գաՍ)
* * *
Կա մի գմբեթ` բարձր ու լայն, Կանգնած անսյուն ու անգերան, Մեջը կանթեղ` պայծառ լույսով, Կախված ջահեր, առանց պարան:
(քնիկրԵ)
* * *
Խոսում է նա, լեզու չունի, Շրջում է նա, ոտքեր չունի, Բայց մտնում է ամեն մի տուն, Ուրախ լուրեր բերում մարդուն:
(կամաՆ)
* * *
Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք, Հյուր է գալիս, աշխարհ մտնում, Պարգևում է լույս ու բերկրանք, Երբ գնում է, օրն է մթնում:
(ևրԱ)
* * *
Թռչուն անթև ու անփետուր, Բայց շրջում է նա ամենուր, Նրա համար սահման չկա Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:
(քտիՄ)
* * *
Հողից շինեցին, Բոցում թրծեցին, Կախեցին սյունից, Տարան, բերեցին:
(իցոնԽ)
* * *
Մի բան գիտեմ զարմանալի, Նա մագիլներ ունի հավի, Մութ անտառն է իրար տալիս, Հարթում սիրուն ու ետ գալիս:
(րնաՍ)
source: http://armenianhouse.org/shnorhali/hanelukner-am.html |