Օյին խաղալ

խորամանկել, սատանայություն անել, զանազան միջոցներ օգտագործել

Ես միայն նայում էի Մարոյին, որ նստած հոր մոտ, մատների աննշմարելի արագությամբ գործում էր գուլպաներ, և առանց լռելու խոսում էր, թե ինչ դրության մեջ նա գտավ ինձ «քանդված մատուռի» մոտ, թե մտածում էր նա «իմ գլխին մի օյին խաղալ», ամենևին չցույց տալ, թե ինքը Մարոն է, և կողոպտել ինձ, որովհետև ես քնած էի, շատ անզգա կերպով քնած էի. այս դրության մեջ նա կարող էր իմ ձեռքերը, ոտքերը կապել և միանգամայն, «պլոկել» ինձ: Րաֆֆի