Քաղցր աչքով մտիկ անել

ուշադիր լինել, հոգատար վերաբերվել, բարյացակամ լինել

– Սիմո՜ն, սա հո աշունք չի, աղքատի ամառ է սկսվել։ Երկինքը սկսել է աղքատ մարդկանց վրա քաղցր աչքով մտիկ անել։ Բանի եղանակը լավ է, ջալդ անենք, մի սել տաշտ ու թի շինենք, տանենք կռոյի երկիրը։

Մայր արջը (Վախթանգ Անանյան)