Հալումաշ լինել

վշտից, մտատանջվելուց, հիվանդությունից նիհարել, տառապել տանջվել մի բանի համար

Բայց թե թագավորի սիրտը գրավված էր Ամրամի կնոջմով, այդ բանին ես հավատում էի արդեն… Այնուհետև թագավորի այցելությունները Ուտիքին կրկնվում էին հաճախ. դու ոչինչ չէիր կասկածում, բայց մենք, այսինքն` ծնողներդ` Գարդմանում, իսկ ես՝ արքունիքում, գրեթե հալումաշ էինք լինում: Վերջերում թագավորի այդ այցելություններն այնքան հաճախ կրկնվեցան, որ արքունիքի կանայք և նույնիսկ արքայի թիկնապահներն ասում էին, թե «թագավորը սիրահարվել է Սևորդյաց աշխարհի վրա…»:  Մուրացան՝ Գևորգ Մարզպետունի