Խեր լինի

բարեմաղթություն, զարմացական արտահայտություն` բարի լինի նշանակությամբ

— Ասա տեսնեմ ի՞նչ բան է, խեր լինի, — ասաց Սանամը, հետաքրքրությամբ նայելով Շըպպանիկի երեսին։
Շըպպանիկը մազերը երեսից հեռացրեց, գլուխը քիչ թեքեց դեպի ուսը և, ուղիղ Սանամի երեսին ժպտալով, ասաց․
— Աղջիկը ճարվալ ա։
— Ղորթ ես ասո՞ւմ, Շըպպանիկ, ո՞վ է, ո՞ւմ աղջիկն է, — հարցրեց Սանամը, ուրախությունից ուսերը վեր քաշելով և յուր հաստ իրանը ծռելով դեպի Շըպպանիկը։

Նամուս – Ալեքսանդր Շիրվանզադե