Լավություն արա, ջուրը գցի

Լավ արարքը չի կորչի, չի մոռացվի, կփոխհատուցվի

— Ես էն ձուկն եմ, որ բռնեցիր ու էլ ետ ջուրը գցեցիր… Դրա համար եմ ասել լավություն արա, գցի ջուրը, թե ջուրը չիմանա՝ ձուկը հո կիմանա։  „Հայ ժողովրդական հեքիաթներ – Լավություն արա ու ջուրը գցի”

Լավություն արա ու ջուրը նետիր ,
Լավություն արա ու մի երկմտիր ,
Թաքուն մի հուսա հատուցում ու վարձ ,
Նետիր գետերը ու նետիր անդարձ ,
Գետը կտանի , կխառնի ծովին ,
Քո նետած լավը աշխարհի լավին ,
Որ ծովը մի քիչ ավել քաղցրանա ,
Որ ծովից լավի շոգին բարձրանա ,
Որ լավով լցվի ամպը երկնքում ,
Որ բարությունը ` հողին ու հոգուն ,
Անձրևի փոխված տեղա անխտիր :
Լավություն արա ու ջուրը նետիր …   „Լավություն արա ու ջուրը նետիր – Սիլվա Կապուտիկյան”