Զահլան (զահլեն) տանել
Համբերությունից հանել, ձանձրացնել, գլուխը տանել, որևէ մեկին որևէ բանով անընդհատ անհանգստացնելով` ձանձրացնել։
Զահլես մի տարեք, կմեծանաք, կիմանաք: Իրավ, հենց որ մեծացանք, … „Ալեքսանդր Շիրվանզադե -Գասպար վարժապետը”
Դուք հերիք չե՞ք, որ զահլես գնա, դեռ ուրիշներին էլ կանչեցեք։ Կարո՞ղ եք մի ուրիշ բան էլ հնարեցեք… „Հովհաննես Թումանյան – Լուսերեսն ու վարդերեսը”