Աղ ու հաց ուտել

միասին ուտել-խմել; բարեկամական-ընկերական հարաբերության մեջ լինել։

Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։ – Հովհաննես Թումանյան