Քրիստոս յարեաւ ի մեռելոց…Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի. Շնորհաւոր Սուրբ Զատիկ

Այսօր Սուրբ Զատիկն է` Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն տոներից մեկը: Տոնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը: Սուրբ զատիկն այլ կերպ անվանում են նաև <Հրաշափառ հարության տոն>: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից, վերադարձ առ Աստված:
Հայաստանում ընդունված է այս օրը եկեղեցի գնալ, շնորհավորել իրար, եկեղեցուց մոմի կրակ բերել և տանը մոմ վառել, ներկել Զատկի ձվեր, եփել չամիչով փլավ:

Ավանդությունից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին Զատկի տոնին Հռոմում ներկած ձու Է նվիրել Տիբերիոս կայսրին և ասել. <Քրիստոս յարեաւ ի մեռելոց>: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը ՝Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը: Ձուն նաև Հույսն Է խորհրդանշում, քանզի տակավին ձու է, դեռևս ձագ չէ: Հարության օրը ձուն ներկում ենք արյան գույնի` դրանով ասելով Տիրոջը. <<Տե՛ր, Քո հարության զորությամբ հավաքի՛ր մեզ իբրև ձագուկների Քո ամենաընդգրկուն թևերի տակ>>