ՄՐՑՈՒՅԹ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2013Թ./ | 01.03.2013 |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով /բացառությամբ՝ բժշկություն և արվեստ/ բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: 2013-2014 ուսումնական տարում Լեհաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվում է 6 կրթաթոշակային տեղ* /2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա/:
Ուսուցումը իրականացվելու է լեհերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: Լեհական կողմը հոգում է միայն ուսման վճարները, այլ ծախսերը հոգում է մասնակիցը: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում և կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն կամ լեհերեն լեզուներին: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն**՝ •դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը և կրթական աստիճանը, •դիմում-հարցաթերթիկ, •լեհական կողմից ներկայացված հարցաթերթիկ, •2 երաշխավորական նամակ /անգլերեն/, •միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի, ավարտական վկայականի կամ դիպլոմի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/, •դիպլոմի միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում /դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/: •անձնագրի պատճենը, •3×4 չափի 4 լուսանկար, •արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք: Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև. -ռեֆերատ՝ հայերեն լեզվով, -օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ -օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N 1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան: Մրցույթն անցկացվում է. •Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի: •Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի: •Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա ընդունելության կարգի: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 15.03.2013թ. /ներառյալ/: Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ 22-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության շենք 3, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64): Կից ներկայացնում ենք լեհական կողմից ներկայացված հարցաթերթիկները և Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը:* Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին: ** Փաստաթղթերի փաթեթները պետք է ներկայացվեն 3 օրինակից /2-ը՝ պատճեններով/: |
http://www.edu.am/index.php?id=-5890&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0