Միջինք

Մարտի 6 ին, Մեծ Պահքի 24-րդ օրը, կիսվում է պահեցողության շրջանը: Այդ օրը կոչվում է Միջինք:

Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
Պահոց գաթան թխում ենք առանց խմորիչի, բուսական յուղով, մեղրով, ընկույզով կամ չրերով: