Լավ ծիծաղն առողջացնում է հոգին. Ապրիլի 1-ը՝ Հումորի և ծիծաղի օր
Ապրիլի 1–ը Ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է: ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ, ապրիլի 1–ը Հայաստանում պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի օր:
Այս տոնի ծագման վերաբերյալ մի քանի վարկած կա: Հին Հռոմում, օրինակ, եղել է «Հիմարների տոն», որը նշվել է փետրվարի կեսերին, իսկ Հին Հնդկաստանում մարտի 31–ին նշվել է Կատակների օրը։
Ըստ մեկ այլ վարկածի, ապրիլի 1-ը որպես ծիծաղի օր նշելը առնչվում է գարնանային արևադարձին: Այդ օրվա կապակցությամբ տոնակատարությունները միշտ ուղեկցվել են կատակներով և ուրախությամբ:
ԱՄՆ-ում գիտնականների անցկացրած հետազոտությունները ապացուցել են, որ ծիծաղն ամրացնում է օրգանիզմի սրտանոթային և իմունիային համակարգը: Իսկ ծիծաղի թերապիան կարող է մարդուն դուրս հանել դեպրեսիայից` առանց որևէ հակադեպրեսանտ կիրառելու։
Ապացուցված է, որ առողջ և անկեղծ ծիծաղն իջեցնում է զարկերակային ճնշումը, նպաստում է սթրեսի նվազմանը: